Բաժիններ՝

Բարաք Օբաման և Դևիդ Քեմերոնը քննարկել են Իրանի ու Սիրիայի հարցերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն աջակցություն են հայտնել Սիրիայի ու Իրանի վերաբերյալ Ժնևյան բանակցությունների շարունակմանը:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Օբաման ու Քեմերոնն ընդգծել են, որ մեծ սպասելիքներ ունեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերի 20-ին Ժնևում կայանալիք «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների նոր փուլից: Սիրիայի հետ կապված՝ նրանք կողմ են արտահայտվել «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանը և ողջունել են սիրիական ընդդիմության հայտարարությունն այդ կոնֆերանսին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930