Բաժիններ՝

Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսը չի գումարվի նոյեմբերին. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» խաղաղության կոնֆերանսը տեղի կունենա դեկտեմբերից ոչ շուտ: Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ խորհրդակցություններին մոտ կանգնած աղբյուրը:

Այդ խորհրդակցությունները դռնփակ պայմաններում անցկացվում են Ժնևում՝ ՄԱԿ-ի Եվրոպական բաժանմունքի շտաբ-բնակարանում: Աղբյուրի պնդմամբ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի դիվանահետները համաձայնեցրել են «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավերի տեքստը:

Խոսքը գնում է այն նամակների մասին, որոնք կուղարկվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին և արտաքին խաղացողներին, եթե իհարկե «Ժնև 2»-ի անցկացումը հաստատվի վերջնականապես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս