Հայաստանի որակավորված աուդիտորների թիվը ավելացավ ևս 11-ով
2013 թվականի հոկտեմբերի 18-ին, 23-ին և 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստեր: Նիստերի ընթացքում անցկացվել են աուդիտորների որակավորման քննություններ, քննարկվել են ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշման համաձայն` դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու և վկայականի ժամկետը երկարաձգելու համար դիմում ներկայացրած դիմորդների` աուդիտորի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցերը: Աուդիտորի որակավորման վկայական է տրվել 11 հոգու, ևս 3-ի գործողության ժամկետը երկարաձգվել է։