Յուկիա Ամանոն նոյեմբերի 11-ին այցելելու է Իրան
                                    Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն նոյեմբերի 11-ին այցելելու է Իրան: Այս մասին այսօր հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, որի հաղորդմամբ՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիեննայում անցկացված բանակցությունների ժամանակ:
Յուկիա Ամանոն հոկտեմբերի 28-ին Վիեննայում բանակցել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Նոյեմբերի 7-8-ին Ժնևում տեղի է ունենալու Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը, որի նախորդ փուլը Ժնևում անցկացվել է հոկտեմբերի 15-16-ին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    