Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսից գումար է պահանջել՝ Գուանտանամոյի բանտը փակելու համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ պահանջելով գումարներ հատկացնել Գուանտանամոյում (Կուբա) գտնվող ԱՄՆ ռազմածովային բազայի բանտի փակման և բանտարկյալներին այլ կալանավայրեր տեղափոխելու համար:

Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Օբաման ռազմական հատուկ բանտերի փակման հարցով խորհրդակցել է Պետդեպարտամենտի ու Պենտագոնի հատուկ ներկայացուցիչներ Քլիֆֆորդ Սոլանի ու Փոլ Լյուիսի հետ: Դրանց ժամանակ նախագահը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու իր մտադրությունը:

Ներկայումս Գուանտանամոյի բազայի հատուկ բանտում պահվում է 164 մարդ, որոնց կասկածում են ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ: Նրանց մոտ կեսին կարող են հանձնել այլ երկրների կառավարություններին՝ հետագա պարզաբանումների համար:

Գուանտանամոյի բանտը ստեղծվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Իրավապաշատպանները մեծապես քննադատում են այդ բանտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս