Բաժիններ՝

Ինքնասպան եղած 27-ամյա երիտասարդի մոտ երկտող է հայտնաբերվել

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղին հարակից անտառում ծառից կախված տղամարդու դի հայտնաբերման փաստով:

Այդ օրը, ահազանգ ստանալով ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, եկել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ , 27-ամյա Վազգեն Հ-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում մասնավորապես գրված է եղել. «Ես գրում եմ այն մասին, որ ոչ ոք մեղավոր չի իմ մահվան համար: Ես սաղից շնորհակալ եմ ինձ օգնելու համար, ամենաշատը իմ ընտանիքից եմ գոհ: Նրանք ինձ ուղղում էին, բայց ես չէի ուղղվում, որովհետև ես իմ ընտանքին արժանի չէի…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս