Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը ապատեղեկատվություն տարածում

ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, թե ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին որևէ պատգամավոր չի գրանցվել հարց տալու համար: Ավելին՝ նա նաև հայտարարել էր, թե ԵԽԽՎ նստաշրջանին մեկնելուց առաջ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները պայմանավորվել էին հարց չտալ Սերժ Սարգսյանին:

Newsbook.am-ը ԱԺ հասարակայնության և տեղեկատվության վարչությանը հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ովքեր էին գրանցվել Սերժ Սարգսյանին հարցեր տալու համար:  «ԵԽԽՎ նստաշրջանի չորրորդ մասի օրակարգով նախատեսված ելույթների և հարցերի համար գրանցումը մեկնարկել է 2013 սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15:00: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հարց տալու համար ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներից գրանցվել են երկու պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը և Լևոն Զուրաբյանը: Զարուհի Փոստանջյանը գրանցվել է 2013 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 15:50-ին: Լևոն Զուրաբյանը գրանցվել է սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:21-ին»,- ասված էր ԱԺ հասարակայնության և տեղեկատվության վարչության պատասխանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս