Իլհամ Ալիևն այսօր կընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) գտնվում են Ադրբեջանում: Այսօր նրանք հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հետագա ընթացքը:

Համանախագահներն այսօր կմեկնեն Երևան, ուր և հանդիպելու են Հայաստանի նախագահի հետ: Ընդգծվում է, որ համանախագահների տարածաշրջանային այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է:

 

Տեսանյութեր

Լրահոս