Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

Դեռևս սեպտեմբեր ամսին Հատուկ քննչական ծառայության վարույթ էր ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, ըստ որի՝ ոստիկանի հաղորդում էր տվել այն մասին, որ «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժին ենթարկելու ընթացքում իր նկատմամբ բռնություն է կիրառել: Ա. Կիվիրյանը, սակայն, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն կիրառել:

168.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. «Թե ինչ ընթացքի է հասել  նախաքննական մարմինը՝ տեղեկացված չենք»:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ Արգիշտի Կիվիրյանը տուժող չի ճանաչվել. նա վերջին անգամ հարցաքննվել է որպես վկա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930