ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Հռոմի պապին. իտալական մամուլ
Իտալական Panorama շաբաթաթերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) գաղտնալսել է Հռոմի պապին: 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Իտալիայում գաղտնալսված 46 միլիոն հեռախոսազանգերի թվում եղել են նաև վատիկանյան բանակցություններ:
Պարբերականի տվյալներով՝ կասկածներ կան, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսումը շարունակել են նաև կոնկլավում՝ Հռոմի պապի գաղտնի ընտրման ժամանակ: Գաղտնալսումներն առնչվել են նաև վատիկանյան «Կրոնական գործերի ինստիտուտ» բանկի վերահսկման խորհրդի ղեկավար և դրա գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էռնստ ֆոն Ֆրեյբերգին:
Վատիկանում չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: