Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է համակեցության ավարտի մասին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կառավարության նիստում գնահատական է տվել հոկտեմբերի 27-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններին՝ հայտարարելով, որ համագոյակցությունն ավարտված է: Իվանիշվիլին կարծում է, որ կառավարությունը պետության նոր ղեկավարի հետ կդառնա էլ ավելի արդյունավետ.

«Ես չէի սպասում, որ նրանք (Սաակաշվիլիի կուսակցությունը) կստանան այդքան մեծ տոկոսներ: Հնարավոր է՝ դա ավելի է տպավորել ինձ, քան մեր հաղթանակը, որին սպասում էին մենք և որում ես վստահ էի: Վերջին հաշվով, համակեցության գործընթացը ավարտվել է, և կառավարությունը կդառնա ավելի արդյունավետ նոր նախագահի հետ համատեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս