Կարգապահական հանձնաժողովի նիստ` ՀՀ ոստիկանությունում
Հոկտեմբերի 25-ին կայացավ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 1-ին նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ոստիկանության Շտաբի, Իրավաբանական, Հասարակական կարգի և անվտանգության ապահովման, Ներքին անվտանգության վարչությունների պետերը, հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ և ՀՀ կառավարության պետաիրավական վարչության պետը:
Կարգապահական հանձնաժողովի ստեղծումը կարևորվում էր ոստիկանության ղեկավարության, հատկապես ոստիկանության պետի կողմից՝ որպես հանրային վերահսկողության երաշխիք, ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների քննության մեխանիզմ, որի թափանցիկ և անաչառ գործունեությունը կնպաստի հասարակության և ոստիկանության փոխվստահության ամրապնդմանը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց աշխատանքի հիմնական ուղղությունները, հանձնաժողովի գործառույթներն ու խնդիրները, հետագա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:
Նիստերը կհրավիրվեն արդեն իսկ համապատասխան կարգապահական խախտման փաստի առկայության դեպքում, և հանձնաժողովի անդամները կիրականացնեն ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները: