Կադրային նոր փոփոխություններ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից։