Բաժիններ՝

Ծառատունկ՝ Գագիկ Ադիբեկյանի նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 26-ին Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հարևանությամբ կկայանա ծառատունկի զանգվածային միջոցառում: Ծառատունկը կկայանա Մասիս քաղաքապետարանի և բարերար, ռուսաստանյան RG Group ընկերության նախագահ Գագիկ Ադիբեկյանի նախաձեռնությամբ: «Սուրբ Գևորգ» եկեղեցին կառուցվել է երկու տարի առաջ` Գագիկ Ադիբեկյանի միջոցներով: Նրա նախաձեռնությամբ նաև բարեկարգվել է եկեղեցու և քաղաքային գերեզմանատան շրջակա տարածքը:

Ծառատունկի միջոցառման ժամանակ նախատեսվում է տնկել շուրջ 700 ծառ` բարդենի և հացենի տեսակի, որոնք բերվել են Իջևանի և Կապանի անտառտնտեսություններից և Երևանի բուսաբանական այգուց: Ծառատունկը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, ժամը 09:30-ին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031