Բաժիններ՝

Մարկ Ցուկերբերգը 2012 թվականին օրական վաստակել է 6 միլիոն դոլար. GMI Ratings

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2012 թվականի արդյունքներով վաստակել է մոտ 2.27 միլիարդ դոլար, կամ օրական 6 միլիոն դոլար: Այս մասին է վկայում ամենաբարձր վարձատրվող ԱՄՆ թոփ-մենեջերների վարկանիշը, որն ամեն տարի կազմում է GMI Ratings քոնսալթինգային ընկերությունը:

Աշխատավարձի չափով՝ Ցուկերբերգը գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Kinder Morgan-ի (նավթային ու գազամուղերի օպերատոր) գործադիր տնօրեն Ռիչարդ Քինդերին, ով նախորդ տարի վաստակել է ավելի քան 1.1 միլիարդ դոլար:

Երրորդ տեղը զբաղեցրել է Sirius XM Radio-ի ղեկավար Մել Քարմազինը, ով իր վաստակած գումարի չափով (մոտ 255 միլիոն դոլար) բավական հետ է մնացել Ցուկերբերգից ու Քինդերից: Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը միայն 5-րդն է՝ 144 միլիոն դոլար:

GMI Ratings-ն ընդգծել է, որ նախորդ տարի ամերիկյան խոշոր կորպորացիաների թոփ-մենեջերները ռեկորդ են սահմանել: Առաջին տասնյակում ընդգրկված անձանցից յուրաքանչյուրը նախորդ տարի վաստակել է առնվազն 100 միլիոն դոլար, իսկ նրանցից երկուսը՝ ավելի քան 1 միլիարդ դոլար:

Forbes պարբերականը Մարկ Ցուկերբերգի ընդհանուր կարողությունը գնահատել է 19 միլիարդ դոլար: Աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում Facebook-ի հիմնադիրը զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս