Բաժիններ՝

Տարածված տեսանյութը նոր չէ. Ռուբեն Սահակյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող «նոր տեսանյութը» ամենեւին էլ նոր չէ, դա նույն տեսանյութն է, որն առկա է նյութերում եւ որի չմոնտաժված լինելը ապացուցվել է փորձաքննությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

«Այդ տեսանյութը վաղուց՝ առաջին օրվանից, շրջանառության մեջ է, ոչ մի բան փոխվել: Մի՞թե Ալումյանը այսքան ուշ է ծանոթացել գործի նյութերին, որն իրեն, ի դեպ, հասնում էր ծանոթանալ: Սա արդեն իր թերացումն է, Ալումյանը  թերացել է, ուշադիր չի լսոմ, ուշադիր չի նայում, այս ամեն ինչը առաջին օրվանից կար»,- ասել է նա:

Ռուբեն Սահակյանը նշել է, որ ընդամենը տեսանյութի ձայնային մասն է ավելացվել, որի մասին ինքն իր ասուլիսում խոսել էր, «ես ծանոթացել եմ գործի նյութերին, դրանք ներկայացրել եմ մամուլին, հասարակությանը, Ալումյանն էլ պետք է ծանոթանար այդ նյութին, եւ դրա մասին խոսել ավելի վաղ, ոչ թե հոկտեմբերի 19-ին»:

 

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս