Մոսկվայում կեղծ թղթադրամների արտադրությամբ զբաղվող հայեր են ձերբակալվել
Մոսկվայում կեղծ թղթադրամների արտադրությամբ զբաղվող հանցավոր խումբ է ձերբալկալվել, որոնց պատճառով բանկոմատներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ 5 հազարանոց թղթադրամներ չէին ընդունում, հաղորդում է ntv.ru-ն: Ձերբակալվել են հինգ հայեր եւ մեկ դաղստանցի, ովքեր կասկածվում են 1000 եւ 5000 անվանական արժեքով կեղծ թղթադրամների թողարկման մեջ:
Ըստ հետաքննության` կեղծ թղթադրամների արտադրությունը կազմակերպվել է 2010թ –ից: Կազմակերպիչը հայ է, ով ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: