Չինական ընկերությունը մտադիր է գնել BlackBerry-ին
Չինական Lenovo ընկերությունը մտադիր է ձեռք բերել կանադական սմարթֆոններ արտադրող BlackBerry ընկերությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ընկերությունների միջև գաղտնի համաձայնագիր է կնքվել, որը հնարավորություն է տալիս Lenovo-ին գնահատել BlackBerry-ում իրավիճակն ու նաև հետագա ներդրումների անհրաժեշտությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, BlackBerry-ին բանակցություններ է վարում Cisco-ի և Google-ի հետ` իր ակտիվները վաճառելու վերաբերյալ:
Բացի այդ, նախնական պայմանագիր էր կնքվել, որի համաձայն BlackBerry ընկերությունը համաձայնել է վաճառել իր ակտիվները Fairfax Financial Holdings Ltd կոնսորցիումին 4.7 մլրդ դոլարով: