Բաժիններ՝

Երգչուհին Արմինկան աղանդավո՞ր է (ձայնագրություն)

Միացյալ Երիտասարդական Լիգայի կայքէջում տեղադրված հրապարակման համաձայն՝ «Ռեմա» աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը ինչ-որ «ձայնագրության» մեջ հաստատում է, որ երգչուհին Արմինկան աղանդավոր է:

«Միացյալ Երիտասարդական Լիգայի կողմից մեկ շաբաթ առաջ հրապարակվել էլ էր հայտի մարդկանց անուններ, ովքեր, ըստ տեղեկությունների՝ աղանդավոր են: Այնուհետև նրանցից ոմանք հերքեցին իրենց` այս կամ այն կրոնական կազմակերպության հետևորդ լինելը և Միացյալ Երիտասարդական Լիգան հանդես եկավ հերքմամբ: Այդ մարդկանց թվում էր նաև երգչուհի Արմինկան, ով հերքեց, որ հարում է այս կամ այն կորնական կազմակերպությանը: Սակայն այսօր Միացյալ Երիտասարդական Լիգան մի ձայնագրություն էր ստացել, որտեղ «Ռեմա» աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը ասում է, որ ոչ միայն Արմինկան է Ռեմաից, այլ շատերը, որոնք կային ցուցակում: Պարզվում է՝ բացի Արմինկայից, էլի մարդիկ կան ովքեր հարում են «Ռեմա» աղանդին, սակայն նրանց անունները հովիվը չտվեց:  «Ռեմա» աղանդի հետևորդները հերքում են  այն փաստը, որ իրենք հարում են այդ կրոնական կազմակերպությանը, սակայն իրենց հովիվը հաստատում է այդ փաստը: Ձայնագրության մեջ նաև Կարեն Խաչատրյանը հաստատում է, որ Միացյալ Երիտասարդական Լիգայի հրապարակած ցուցակի մեջ իրականում շատ են «Կյանքի խոսք» աղանդի հետևորդները»,- կարդում ենք Միացյալ Երիտասարդական Լիգայի կայքէջում:

Ձայնագրությունը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս