«Բանդայի» գործով ամբաստանյալի պաշտպանը հարցում է արել մեկուսարանի ղեկավարին

Ինչպես հայտնի է՝ «Բանդայի» գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանը հոկտեմբերի 16-ին, դատավոր Մխիթար Պապոյանի խոսքով, չէր ցանկացել մասնակցել դատական նիստին: Ամբաստանյալի պաշտպան Կարեն Հակոբյանը դատական նիստի ընթացքում հայտարարել էր, որ իր կարծիքով՝ դատական նիստին չմասնակցելու ցանկությունը պայմանավորված է եղել Ս. Դավթյանի ինքնազգացողության վատացմամբ: «Բացարձակապես ոչ մի տեսակի բուժօգնություն չի ցուցաբերվել»,- ասել էր նա:

168.am-ի հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասաց, որ դիտորդական խումբ է գնացել ՔԿՀ, Մարդու իրավունքների  պաշտպանի գրասենյակից են արձագանքել. «Ոնց հասկացա, ինչ-որ բուժօգնություն ցուցաբերվել էր, բայց ավելի կոնկրետ հարցում եմ արել մեկուսարանի ղեկավարին: Կստանամ կոնկրետ պատասխանը, և արդեն ավելի կոնկրետ կհասկանանք»:

«Բժիշկը գնացել, իրեն ստուգել է: Ինքն առողջական խնդիրներից չի բողոքել ի սկզբանե: Ինքն առայժմ առողջական խնդիրներ չունի, իր մոտ պարզապես մի փոքր գրիպոզ վիճակ է, որևէ լուրջ բան չկա: Ինքը չի բողոքել, և ինքն այս պահին առողջական խնդիրներ չունի»,- մեզ հետ զրույցում ասել էր ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս