Լուկաշենկոյի խոստովանությունը. «Ես հրամայել եմ գնդակահարել բանդիտներին»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ պատմել է, թա ինքն ինչպես է 1990-ականներին պայքարել իր երկրի ճանապարհներին տիրող հանցավորության դեմ։ Այն տարիներին արտասահմանյան մեքենայով կամ բարձված բեռնատարով Բելառուսի ճանապարհներով երթևեկելը բավականին խնդրահարույց էր։ Մայրուղիների վրա հերթապահում էին զինված բանդիտները, որոնք կանգնեցնում էին մեքենաներն ու վարորդներին ստիպում գումարներ վճարել։
Լուկաշենկոն ասել է, որ ինքը ստիպված էր հրաման տալ՝ տեղում գնդակահարել այդ հանցագործներին։ «Հավաքեցինք մի քանի խումբ, վերցրեցինք «թույն» մեքենաներ և ծուղակներ սարքեցինք մայրուղու վրա՝ Ռուսաստանի սահմանից մինչև Բրեստ։ Բանդիտներից ով դիմադրում էր, տեղում գնդակահարում էինք։ Այդպիսի 3 խմբավորում ոչնչացրեցինք։ Չորրորդը չկար։ Ու մինչ այժմ ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է։ Միգուցե չափն անցել ենք, բայց ես այդ կողոպուտներին վերջ տաու այլ ճանապարհ չէի կարողանում գտնել՝ մռութին հասցնելուց բացի», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Русская служба новостей» ծառայությունը։
Լուկաշենկոն նաև ավելացրել է, որ այդ «մաքրումից» հետո վարորդների վրա հարձակման դեպքերը շեշտակի կրճատվեցին։