Բաժիններ՝

Ուկրաինան ետ ուղարկեց «օրենքով գող» Օնիկին (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Կիևում ուկրանիացի իրավապահները՝ «Сокол» հատուկ նշանակության ջոկոտայինների հետ համատեղ, բերման են ենթարկել 37-ամյա «օրենքով գող», ազգությամբ եզդի Գադի Կալոյանին, ով քրեական միջավայրում ավելի շատ հայտնի է որպես Օնիկ։ Նրա հետ միասին ձերբակալվել է նաև թիկնապահը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ, բռնցքամարտիկ Զոհրաբ Օզմանյանը։

Նույն օրը Ուկրանիայի միգրացիոն ծառայությունը որոշել է «օրենքով գողին» վտարել երկրից՝ 3 տարի ժամկետով արգելելով նրա մուտքը Ուկրաինա։ Օնիկին երեկոյան չվերթով «Բորիսպոլ» օդանավակայանից ճանապարհել են Մերձբալիթիկա։

Հայաստանում ծնված և ոչ այնքան հայտնի Կալոյանը, «Прайм Крайм»-ի տեղեկություններով,  «օրենքով գող» է ճանաչվել Դեդ Հասանի կլանի կողմից Մոսկվայում՝ նախորդ տարվա հուլիսին։ Նրան երաշխավորել է իր բարեկամ Վալերա Ֆարիզովը։ Օպերատիվ աշխատողները Կալոյանին «օրենքով գողի» կարգավիճակում առաջին անգամ բերման են ենթարկել մեկ տարի առաջ՝ «Гавань» ռեստորանում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ։ Հավաքին մասնակցում էին «դեդական» կլանի պարագլուխները, այդ թվում՝ Գելա Կարդավան և Թիմուր Միրզոևը։ Ըստ որոշ լուրերի, Օնիկն այժմ սերտ կապեր չի պահպանում հակամարտության մասնակից քրեական հեղինակությունների հետ և սահմանափակվում է ազգությամբ եզդի «օրենքով գողերի» հետ շփումներով։

Եթե Օնիկին Ուկրաինայից ուղարկեին Ռուսաստան, ապա նա հայտնվելու էր ապօրինի էմիգրանտների համար նախատեսված պահպան վայրում և սպասեր, մինչև իրեն արտաքսեին մեկ այլ երկիր։ Բանն այն է, որ «Гавань» ռեստորանում տեղի ունեցածից հետո Օնիկը սկսել էր արագ մաքրել հետքերը։ Նա փոխել էր իր անուն-ազգունն ու ուրիշի անունով գրանցվել Մոսկվայում։ Սակայն պատկան մարմինները, ուսումնասիրելով Կալոյանի կողմից ՌԴ քաղաքացիության ստանալու գործընթացի օրինականությունը, բազում խախտումներ են հայտնաբերել։ Այս պահին Օնիկը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում, իսկ նրա բոլոր անձնագրերը համարվում են անօրինական։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս