Բաժիններ՝

Թվայնացված գրականությունը մեծ պահանջարկ ունի

«Համացանցում արդեն 1 մլն էջ թվայնացված հայերեն գիտական բովանդակություն կա». Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Էլեկտրոնային գրադարանների ասոցիացիայի նախագահ Տիգրան Զարգարյանը` նշելով, որ այդ բովանդակությունը վերաբերում է հայագիտությանը, ճշգրիտ գիտություններին, տեխնիկական գիտություններին, և այլն: Ըստ Տ. Զարգարյանի` հայերեն թվայնացված գրականությունը կարդում են ոչ միայն Հայաստանում: «Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ գրականությունն ընթերցողների շրջանում շատ բարձր տոկոս են կազմում ընթերցողները Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ուզբեկստանից, ինչը շատ զարմանալի է, ինչպես նաև Ադրբեջանից և Թուրքիայից էլ են կարդում»,- ասաց Տ. Զարգարյանը: Նրա խոսքով` թվայնացված գրականությունը մեծ պահանջարկ ունի, և սխալ է այն կարծիքը, թե երիտասարդները չեն կարդում:

«Նրանք կարդում են, սակայն էլեկտրոնային գրականություն են կարդում: Հիմնականում կարդում են սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների միջոցով, իսկ դրանցից հիմնականում հենց երիտասարդներն են օգտվում»,- ասաց Տ. Զարգարյանը:

«Իրականում 1 միլիոն էջը կարող է մեծ թիվ թվալ, սակայն դա շատ աննշան տոկոսն է կազմում այն անթիվ, անհամար տպագիր գրականության, որ ժառանգել ենք»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ ամենին հասել են նախապատրաստական աշխատանքներից և 3 տարի շարունակ թվայնացումից հետո: Նրա փոխանցմամբ՝ այդ 1 միլիոն էջի ամբողջ  թվայնացման բեռն իրենց վրա վերցրել են երկու գրադարանները` Ազգային գրադարանն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031