Ինչպես ստացվեց, որ հարց ուղղելու իրավունքը ստացավ Զարուհի Փոստանջյանը. Դավիթ Հարությունյանը պարզաբանում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց տալու համար ԵԽ ԽՎ-ում գրանցված է եղել Հայաստանի պատվիրակության երկու պատգամավոր՝ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽ ԽՎ հայաստան պատվիրակության ղեկվար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք զիջե՞լ է Արփինե Հովհաննիսյանը հարց հնչեցնելու իրավունքը Զ. Փոստանջյանին: Նա հայտնեց, թե հերթականությունը որոշվում է որոշակի կանոնների միջովով, երբ դեր է խաղում մի քանի գործոն՝ երբ ես հերթագրվել, որ պահին, որ քաղաքական խումբն ես ներկայացնում, առաջնություն ունես հարց տալու, թե ոչ, նախկինում ակտիվ մանսկացել ես քվեարկություններին, թե ոչ: «Եվ այս գործոնները հաշվի առնելով՝ պարզվեց, որ առաջին հարցի իրավունք ունի Զարուհի Փոստանջյանը և հետո միայն Լևոն Զուրաբյանը: Ես հանձնարարել եմ, որ տեղի ունենա փոխարինում և մեր պատվիրակության անդամը հնավարություն ունենա տալու հարց հանրապետության նախագահին: Սա առաջին դեպքը չէ և չգիտեմ՝ ինչու մեծ աժիոտաժ առաջացրեց այս հարցը, որովհետև նախկինում էլ Զարուհի Փոստանջյանը հարց էր ուղղել ՀՀ նախագահին,  որը էթիկայի տեսանկյունից ավելի կոռեկտ էր, բայց ոչ պակաս սուր»:

Նա նշեց, թե շատերը գուցե ծանոթ չեն ԵԽ ԽՎ կանոնակարգին, այն ավանդույթներին, որոնք ձևավոված են վեհաժողովում: «Յուրաքանչյուր պատվիրակություն ունի մշտական կազմ, փոխարինող կազմ, բայց դա չի նշանակում, որ փոխարինող կազմը անդամ չէ և չի կարող ելույթ ունենալ, մասնակցել: Իրավական առումով փոխարինում կազմակերպելու պարտավորություն որևէ տեղ ամրագրված չէ: Սա բնական քաղաքական ավանդույթ է, որը ունի նորմի ուժ, որ եթե մշտական անդամները հարց չեն տալիս կամ ելույթով հանդես չեն գալիս, տեղի է ունենում փոխարինում: Այստեղ որևէ զարմանալի բան չկա՝ ժողովրդավարությունը հենց սրա մասին է  խոսում: Տվյալ պարագայում կարծում եմ՝ արհեստական կլիներ, որ իշխանության ներկայացուցիչները հարց ուղեին նախագահին»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, թե շատ երկրներ օգտվում են այս հնարավորությունից և հարց են ուղղում իրենց կուսակցության ղեկավարին, երկրի նախագահին: Բայց դա, Դավիթ Հարությունյանի հավաստմամբ, երբևէ չի դիտվում որպես պատշաճ ավանդույթ. «Դա դիտվում է որպես սցենար, իսկ սցենարներին բացասաբար են վերաբերում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031