Բաժիններ՝

Կովալենկո Շահգալդյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին։ «Ժողովուրդի» աղբյուրները հայտնել են, որ այս մասին Սերժ Աարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է ՀՀ մարզպետերի հետ Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ։ Ըստ այդմ, Ս. Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել բոլոր այն մարզպետերին, որոնք երկար ժամանակ է՝ աշխատում են և արդեն թոշակային տարիքի են մոտենում։ Բայց Կ. Շահգալդյանի դեպքում հրաժարականն օրհասական է դարձել ոչ միայն 67 տարեկան լինելու պատճառով, այլ որ դիզվառելիքի յուրացման գործում ներգրավված է նաեւ Կոտայքի մարզպետը։ Թերթ հիշեցնում է, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից յուրացում, պաշտոնական կեղծիք և պաշտոնական, դիրքի չարաշահում կատարելու դեպքի առթիվ։ Շիրակի և Գեղարքունիքի մարզպետերը նոր են նշանակվել, բացահայտման հետ չեն առնչվում, Արարատի մարզպետը հրաժարական Է տվել, մնացել է Կովալը։

Այս մասին կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս