ԱՄՆ պետդեպարտամենտը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը՝ կապված հրթիռային համակարգերի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն հերթական անգամ արձագանքել է Թուրքիայի կողմից հեռահար զենիթա-հրթիռային համակարգերի արտադրման հարցում չինական ընկերությանը նախապատվություն տալը:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ իրենց լրջորեն անհանգստացրել է թուրքական կողմի այդ ընտրությունը, քանի որ չինական տարբերակի ընտրությունը չի կարող տեղավորվել ՆԱՏՕ-ի համակարգերի կամ էլ հավաքական պաշտպանության հնարավորություններում:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ և հանդիպման ժամանակ ներկայացրել է իրենց մտահոգությունները՝ կապված զենիթա-հրթիռային համակարգերի հարցում Թուրքիայի կառավարության կատարած ընտրության կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս