Պատմությանը հայտնի ամենաթանկարժեք հինգ նվերները (լուսանկարներ)
Նվեր մատուցելը պարզապես սիրելի մարդուն հաճելի պահ պարգեւելը չէ, այլ նաեւ պատմության մեջ մտնելու հնարավորություն: Luxlux.net-ը ներկայացում է պատմությանը հայտնի ամենաթանկարժեք նվերների թոփ հնգյակը:
1.Թաջ Մահալ` հավերժ սիրո հուշարձան
Առաջին տեղում Թաջ Մահալն է, որը Շահ Ջահանը կառուցել էր սիրելի կնոջ` Մումթուզ Մահալի մահվանից հետո` որպես նրա դամաբարան եւ հավերժ սիրո խորհրդանիշ:
2. Կղզի` Ժակլին Քենեդիի համար
Միլիարդատեր Արիստոտել Օնասիսին իր սիրեցյալ Ժակիլին Քենդիին նվիրել էր 500 ակր տարածքով կղզի: Ավելի ուշ հենց այդ կղզում էլ տեղի է ունեցել նրանց ամուսնության արարողությունը:
3. Թագավորական զբոսանքներ սամույրի մորթու վրայով
Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV –ը պակաս շռայլ չէր, քան ժամանակակից միլիարդատերերը: Իր կնոջը նա նվիրել է մեկուկես կիլոմետր երկարությամբ սամույրի մորթուց թիկնոց, որը պատրաստվել էր հատուկ այն նպատակով, որպեսզի թագուհին առավոտյան արթնանալուն պես ոտաբոբիկ զբոսներ այգով:
4.Վարդեր Մերլին Մոնրոյի համար
Մարզիկ Ջո Դի Մաջիոյի հետ Մերլինն ամուսնացած է եղել ընդամնեը ինը ամիս: Դեռ ամուսնական արարողության ժամանակ, տեսնելով չափացանց գեղեցիկ ծաղկեփունջը, դերասանուհին տարօրինակ խնդրանքով դիմել է փեսացուին` իր մահվանից հետո ամեն շաբաթ թարմ ծաղիկներ բերել իր շիրմին: Մոնրոն մահանում է դրանից ութ տարի անց: Մաջիոն պահում է իր խոստումը, եւ քսան տարի շարունակ շաբաթը երեք անգամ թարմ կարմիր վարդեր է ուղարկում նրա շիրիմին:
5.Թեյլոր- Բարտոն ադամանդը
Էլիզբեթ Թեյլորի եւ Ռիչարդ Բարտոնի հարաբերությունները համարում են դարի սիրավեպը: Բարտոնը հաճախ է սիրելիին թանկարժեք նվերներ մատուցել, եւ դանցից մեկը տեղ է գտել այս ցուցակում` 70 կարատոնոց բացառիկ ադամանդը: