Մհեր Սեդրակյանը «լկտիություն» է համարում Զարուհի Փոստանջյանի հարցադրումը

ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի արդեն մեծ աղմուկ բարձրացրած հարցը` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի գնահատմամբ «լկտիություն» է: 168.am-ի հետ զրույցում Մհեր Սեդրակյանն ասաց, թե տիկին Փոստանջյանը չպետք է նման հարց հնչեցներ, ապա նշեց. «Դա ընդհամենը լկտիություն է: Ինքը թուրք ա: Ինքը չի կարա հայ լինի: Թուրք ա կամ էլ ծալը պակաս ա»:

Մեր այն հարցին, թե Դուք է՞լ եք շատերի նման պատրաստվում Զ. Փոտանջյանի վերադառնալուց հետո խոսել նրա հետ այս թեմայի շուրջ կամ «նախատել», Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Ինքը աննորմալ մարդ ա, իրա հետ չի կարելի լուրջ խոսալ կամ բան հասկացնել, որովհետև ինքը թուրք ա»:

Իսկ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում խոսել «իր համար շատ անցանկալի» մարդու մասին:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ մտադիր է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը վերանայել և Զարուհի Փոստանջյանին զրկել այդ մանդատից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս