Գագիկ Ջհանգիրյան. Հատկապես տիկին Փոստանջյանին մեկնաբանել չեմ ուզում

ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ (ոչ մշտական), «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ինչպես հայտնի է, այսօր ԵԽԽՎ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, թե նա Եվրոպայի կազինոներից մեկում խոշոր գումար է տանուլ տվել: Ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինքը կազինոներում չի խաղում:

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից հնչեցրած այս հարցադրումը տարաբնույթ մեկնաբանությունների ու գնահատականի արժանացավ:

168.am-ն այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետարքրքվեց` արդյոք ինքն է՞լ կարծում է, որ Զ. Փոստանջյանի հարցը վնասել է պետության հեղինակությանը: Ի պատասխան Տ. Ուրիխանյանը նշեց. «Մեր պետության հեղինականության համար վնասակար է այն, որ ՀՀ քաղաքացիներից շատերը, չունենալով տարրական կենսակերպ ապահովելու հնարավորություններ, լքում են հայրենիքը: Մեր պետության համար խայտառակ վիրավորական ու վարկաբեկող հանգամանք է այն, որ ՀՀ-ում սոցիալական վիճակում հասցնում է աղքատությունը արդեն 40 տոկոսանոց շեմի: Ես, անկեղծ ասած, զբաղվում եմ քաղաքականությամբ և մտածում եմ` երկրումս առկա սոցիալական խնդիրների շուրջ, իսկ մնացած ամենը…»:

Ճշտող հարցին, թե տեղի՞ն էր նման հարց հնչեցնել ԵԽ ԽՎ-ում, արդյոք ավելի կարևոր հարցեր չկայի՞ն, նա պատասխանեց, թե չի կարող «պատասխանել» մեզ համար ցանկանալի ձևակերպումներով:

Կարդացեք նաև

Իսկ ՀԱԿ խմբակցությունը հրաժարվեց մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի հարցը: Արամ Մանուկյանն ասաց, թե չի ցանկանում խոսել այս մասին, իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց. «Գնացեք իրենից հարցրեք` ես ինչ ասե՞մ: Հատկապես տիկին Փոստանջյանին մեկնաբանել չեմ ուզում»:

Տեսանյութեր

Լրահոս