Հյուսիսային Իրաքի քրդերը գնում են ամերիկյան ուղղաթիռներ
Military-informant-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունն ամերիկյան MD Helicopters ընկերությանը պատվիրել է 14 թեթև ուղղաթիռ: Համաձայնագրով նախատեսվում է մատակարարել MD-530F տպի 12 և MD-902 տիպի 2 ուղղաթիռ:
Պլանավորված է նոր ուղղաթիռները ծառայեցնել անվտանգության ուժերի կարիքներին ու բժշկական տարհանմանը: Ենթադրվում է, որ այդ ուղղաթիռները հանձնվելու են Իրաքյան Քրդստանի զինված ուժերի ջոկատներին՝ Փեշմերգային (թարգմանաբար՝ մահապարտ):