Բաժիններ՝

Տնակում ապրող Աքուլյանների 4 անչափահաս երեխաներից 3 դպրոցականներն այս տարի դպրոց չեն հաճախել (լուսանկարներ, տեսանյութ)

Վանաձորի Բուլղարական տնակային ավանի բնակչուհի Հասմիկ  Աքուլյանը 4 անչափահաս երեխաների մայր է: Ապրում են փոքրիկ տնակում: Ամուսինն ապրում ու աշխատում է Երևանում, ըստ Հասմիկի՝ անասնապահ է: Ինքը ևս աշխատում է: Ասում է. «Եթե մասնավոր աշխատանք լինում է, գնում օրը մի քանի ժամ աշխատում եմ, օրվա հացը ստեղծում եմ»: Երեխաներից մեծը 10 տարեկան է, փոքրը՝ 2.5 տարեկան:

Աքուլյանների ընտանիքն արդեն 4 ամիս ընտանեկան նպաստ չի ստանում. «Գնացել էինք Երևան, էնտեղ աշխատում էինք, երեխաները գիշերօթիկ էին գնում, բերեցինք էստեղ՝ Վանաձոր, նպաստը կտրեցին, ասեցին՝ գնա Երևանից թղթերը բեր, բայց գումար չունենալու պատճառով չկարողացա գնալ… մի խոսքով, նպաստ չենք ստանում»: Գոյատևում են ամուսնու «մեկ-մեկ» ուղարկած գումարով:

Vanadzor Vanadzor0

 

Կարդացեք նաև

4 անչափահաս երեխաներից երեքը դպրոցական են, սակայն այս ուսումնական տարում դեռևս դպրոց չեն հաճախել: «Իրենց թղթերը Երևանի գիշերօթիկում ա, գումար չունենալու պատճառով չեմ կարողանում բերել էստեղ, որ էստեղի գիշերօթիկում ընդունեն, տնօրենն էլ չի ընդունում առանց էդ թղթերի…»,- ասում է Հասմիկը:

Բազմազավակ այս ընտանիքը նախորդ տարվա մարտ ամսից հոսանքազրկված է. «Մարտին մենք գնացինք Երևան, իրենք անջատեցին պարտքի պատճառով՝ 44 000 դրամ պարտք ունենք, որն էլ կուտակվել է՝ ձմռանը բնակարանը պլիտայով տաքացնելու հետևանքով»: Որպես հիմնական խնդիր՝ բազմազավակ մայրը նշում է օրվա հացն ու էլեկտրաէներգիայի համար կուտակված պարտքերի խնդիրը:

Աքուլյանների ընտանիքի խնդիրների հետ կապված այսօր խնամակալության հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել Վանաձորում, որին կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս