![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանում էլ փող չկա՞
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/putin01-e1344859740201.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է բավական անտրամադիր ու մտահոգ։ Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ Պուտինը նստաշրջանի մասնակիցներին ասել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, չլուծված հակամարտությունները ու ռազմական գործողությունները գնալով մտահոգիչ են դառնում։ Նա ակնկարկել է , որ այդ իրավիճակը պահանջում է նորանոր ֆինանսական ռեսուրսներ, ինչը լուրջ բեռ է դարձել նաև Ռուսաստանի Դաշնության համար։ Այս ֆոնին բավական ուշագավ է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլոկաևի` օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ում տնտեսապես նման ոչ բարենպաստ վիճակ 2008թ. առ այսօր չի եղել։ Ասել է թե` ՌԴ-ում էլ փող չկա։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։