Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի կանայք պատրաստվում են հոկտեմբերի 26-ին նստել ավտոմեքենայի ղեկին՝ չնայած արգելքին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ավելի քան 5000 բնակչուհիներ մտադիր են այս տարվա հոկտեմբերի 26-ին նստել ավտոմեքենայի ղեկին՝ դրանով իսկ խախտելով թագավորության պահպանողական ավանդույթները, որոնք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին արգելում են ավտոմեքենա վարել:

Այս մասին հայտնել են արաբական ԶԼՄ-ները: «Վարելը մեր ընտրությունն է» կարգախոսով կամպանիան, որը միտված է սաուդցի կանանց մեքենա վարելու իրավունք ընձեռելուն, մեկնարկել է որոշ ժամանակ առաջ և բառացիորեն երկու օրվա ընթացքում հավաքել է այդ արգելքի վերացման ավելի քան 5000 կողմնակից:

Նրանք ընդգծում են, որ շարիաթում ոչինչ նշված չէ կանանց համար մեքենա վարելու արգելքի մասին, և որ ժամանակակից աշխարհը թելադրում է իր օրենքները: Նրանք մտադիր են հոկտեմբերի 26-ին անցկացնել քաղաքացիական անհնազանդության ակցիա՝ չնայած ձերբակալվելու և խոշոր տուգանքի ենթարկվելու վտանգին:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք են կանանց սովորեցնում մեքենա վարել, որպեսզի նրանք կարողանան հոկտեմբերի 26-ին նստել մեքենայի ղեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս