Ո՞րն է աշխարհի ամենաթանկարժեք թեյը
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/perevode-kitayskogo-hun-pao-oznachaet-bolshoy-krasnyiy-halat.jpg)
Աշխարհի ամենաթանկարժեք թեյը չինական Դա Հուն Պաո կոչվող թեյն է, որը դեռ 2005 թ-ին էր յուրօրինակ ռեկորդ սահմանել. Չինաստանում կազմակերպված աճուրդներից մեկում թեյի 20 գրամանոց տուփը վաճառվել էր ռեկորդային գնով` 25 հազար դոլար:
Թեյի անհավանական գինը բացատրվում է նրանով, որ այն հավաքում են միայն վեց թփերից, որոնք մոտ 350 տարեկան են:
Թեյի թփերն աճում են միայն Տյանսինի վանական համալիրի մոտակայքում: Տարեկան այդ «հնագույն» թփերից հավաքվում է սահամանափակ քանակությամբ թեյի տերեւ, իսկ մեկ կիլոգրամի արժեքը հասնում է 685 հազար դոլարի:
Դա Հուն Պաո-ի նմուշները պահվում են Չինաստանի թեյի ազգային թանգարանում: