Բաժիններ՝

13 կանոն, որը պետք է իմանա յուրաքանչյուր ժամանակակից աշխատող

Ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է նոր տեխնոլոգիաների ազդեցության շնորհիվ, ինչն առաջ է բերում նաեւ շփման եւ սոցալիցազիայի նոր նորմեր: Ժամանակակից գրասենյակը կամ ցանկացած աշխատավայր էապես տարբերվում է անգամ տասը տարի առաջ եղածից:

«Millennial Branding» սոցիոլոգիական եւ հոգեբանական հետազոտությունների ընկերության մասնագետներն առաջարկում են 13 կանոն, որոնք պետք է յուրացնի յուրաքանչյուր աշխատող:

1. Ձեր պաշտոնի նկարագրությունը միայն սկիզբն է

Եթե դուք ցանկանում եք հաջողել եւ առաջընթաց ունենալ, ստիպված եք ավելին անել, քան պաշտոնում նկարագրվածը:

2. Ձեր աշխատանքը ժամանակավոր է

Տասնմայակներ առաջ, երբ մարդիկ աշխատանքի էին ընդունվում, կարող էին հանգիստ լինել, որ առնվազն 5-15 տարի կայուն աշխատանք են ունենալու: Այսօր սակայն, երբ բիզնեսն ակտիվ զարգանում է,  բացվում են նոր ուղղություններ, փակվում ոչ մրցունակները, պետք է հասկանալ, որ ոչնչի վրա հնարավոր չէ վստահ լինել:

3. Դուք պետք է ձեռք բերեք ունակություններ, որոնք այս պահին չունեք

Եթե տասը տարի առաջ ասում էին, որ մարդ պետք է սովորի ողջ կյանքի ընթացքում, այսօր արդեն այդ մասին ոչ ոք չի ասում, բոլորն ուղղակի այդպես էլ անում են: Միաժամանակ ընկերությունները հաճախ փնտրում են ոչ թե նեղ մասնագետների, այլ շնորհալի անձանց, որոնք կարող են արագ ձեռք բերել անհրաժեշտ ունակությունները:

4. Ձեր հեղինակությունը ամենաարաժեքավորն է

Այսօր հեղինակությունն ամենաարժեքավորն է, ինչ մարդն ունի: Աշխատանքի ընդունելիս առաջին հերթին հենց դա են գնահատում, հետո նոր` կրթությունը, ձեռքբերումներն ու ունակությունները:

5.  Ձեր անձնական կյանքն այսօր հրապարակային է

Այսօր հեշտից էլ հեշտ է մեկ ակնթարթում ոչնչացնել ողջ կարերիան. դրա համար, օրինակ, բավական է ֆեյսբուքյան էջում որեւէ բացասական գրառում կատարել ձեր շեֆի կամ ընկերության մասին կամ լուսանկար տեղադրել «թեժ» երեկոյից: Սոցիալական ցանցերի այս դարում լուրջ կարիերա անել ցանկացողները պետք է շատ զգոն լինեն:

6.Պետք է սովորեք աշխատել սոցիալական ցանցերի հետ

Եթե դուք ցանկանում եք իսկապես հաջողակ լինել, կանոնավոր գրառումները Facebook-ում կամ Twitter-ում գրեթե անհրաժեշտություն են:

7.Դուք պետք է  կարողանաք շփվել տարբեր սերունդների հետ

Միգուցե դուք չեք կարողանում հասկանալ «տարեցներին», ովքեր ԽՍՀՄ-ի սերունդն են, սակայն պետք է կարողանաք շփվել նրանց հետ, ինչպես նաեւ իմանալ, թե ինչպես է մտածում նոր երիտասարդությունը:

8.Ձեր բոսի կարիերան ավելի կարեւոր է, քան ձերը

Եթե դուք նվիրված եք ձեր անմիջական ղեկավարին եւ հաջողությամբ աշխատում եք նրա հետ, ապա, ըստ ամենայնի, նա կօգնի ձեզ կարիերայի առաջընթացի հարցում` իր հետ տանելով նաեւ ձեզ: Եթե դուք պարզպես մանր ինտրիգներ եք սիրում` մոռացեք այդ մասին:

 9. Հիշեք «մեկ «այո»-ի կանոն»-ի մասին

Ինչն է միավորում սրտի եւ ձեռքի, նոր աշխատանքի եւ անգամ նոր բիզնեսի առաջարկությունները: Ճիշտ է` մեկ մարդու «այո»-ն: Շրջապատում բոլորը կարող են դեմ լինել, սակայն բավական է մեկ մարդու «այո»-ն, որպեսզի փոխվի ձեր կյանքը:

10. Ապագան դուք եք

Եթե անգամ այսօր ձեր կարիերան նոր է ծնվում, ապա 15  տրի անց  դուք կարող եք  լուրջ առաջընթացի հասնել, եթե, իհարկե,  արդեն այսօրվանից  ճիշտ գործեք:

11.Ձեռներեցություն բոլորի, ոչ թե միայն բիզնեսի սեփականտերերի համար

Պարտադիր չէ սկսել սեփական բիզնեսը, հնարավոր է նաեւ առաջարկել նոր նախագծեր ընկերության ներսում, որտեղ աշխատում եք, սա եւս ձեռներեցության դրսեւորում է:

12. Աշխատել քիչ,  հասնել ավելի շատի

Հիմա արդեն պարտադիր չէ աշխատել շաբաթական 80  ժամ` տպավորիչ արդյունքների հասնելու համար: Հիմա ղեկավարությունը հակված է գնահատել նրանց, ովքեր ոչ ստանդարտ եւ կրեատիվ գաղափարներ կարող են առաջարկել, որոնք կխնայեն ընկերության միջոցները:

13. Ձեր կարիերան ձեր ձեռքում է, ոչ թե գործատուի

Թեեւ դուք պետք է կատարեք ձեր աշխատանքը եւ օգտակար լինեք ընկերությանը, դուք նաեւ չպետք է մոռանաք ձեր սեփական կարիերայի մասին: Եթե աշխատավայրում շահագործում են ձեր տաղանդը` առանց համարժեք վճարի, մի մնացեք այնտեղ: Գործատուին դա ձեռնտու է, ձեզ` ոչ, քանի որ կյանքը հավերժ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս