Բաժիններ՝

Վրաստանի ավիաշուկայում հայտնվել է թուրքական երրորդ ավիաընկերությունը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 2-ից թուրքական Atlasjet (Atlasjet International Airlines) ավիաընկերությունը շաբաթական կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Ստամբուլ:

Atlasjet-ն իրականացնում է միջազգային չվերթներ՝ Ասիայի ու Եվրոպայի երկրների ուղղությամբ, ինչպես նաև ներքին թռիչքներ՝ Թուրքիայի ներսում: Ավիաընկերությունը գործում է 2001 թվականի հունիսից: Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ՝ նա ունի Airbus տիպի 15 օդանավ (2853 տեղ):

Դրաով իսկ Վրաստանի ավիաշուկայում ներկայացված թուրքական ավիաընկերությունների քանակը հասավ 3-ի՝ Turkish Airlines-ից ու Pegasus Airways-ից հետո: Atlasjet-ը թվով 28-րդ ավիաընկերությունն է Վրաստանի շուկայում՝ 26-րդ օտար ավիաընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս