Էրդողանի կուսակցության հիմնադիրներն աշխատե՞լ են իրանական հետախուզության համար
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/fft64_mf1651655.jpeg)
Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետական ապարատի երկու գործակալներ, որոնց կասկածում են իրանական հետախուզության հետ կապեր ունենալու մեջ, կազմակերպել են գաղտնալսող սարքերի տեղադրման գործընթաց:
Երկու կին, որոնք հանդիսանում են Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրներից, ներգրավված են եղել հեռախոսազրույցների գաղտնալսման մեջ: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հաստատել է հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման փաստը, սակայն հերքել է, որ կասկածյալները եղել են կուսակցության հիմնադիրների թվում:
Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցների գաղտնալսման գործով քրեական գործ է հարուցվել մոտ մեկ տարի առաջ, երբ գաղնտալսող սարքեր հայտնաբերվեցին Անկարայում գտնվող վարչապետի գրասենյակում: Բոզդաղը հավելել է, որ ներկայումս հետաքննությունը շարունակվում է:
Հետաքննությունը պարզել է, որ այդ գաղտնալսող սարքերը տեղադրել են ԱԶԿ-ի հիմնադիրների խմբի մեջ մտնող երկու կին, և որ նրանց բջջային հեռախոսները գրանցված են Իրանի քաղաքացու անունով, որի հետ երկու կանայք էլ ժամանակ առ ժամանակ հանդիպել են: