Բաժիններ՝

Ալլահշուքյուր Փաշազադեն Հասան Ռոուհանիին հրավիրել է Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին հրավիրել է Ադրբեջան:

Փաշազադեն այդ հրավերն արել է Իրանի սահմանապահ ոստիկանության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է, որ շատ ուրախ է, որ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է հենց Հասան Ռոուհանին:

Փաշազադեի խոսքերով՝ Իրանը շարունակում է Խոմեյնիի քաղաքականությունը, իսկ Ադրբեջանը՝ Հեյդար Ալիևի քաղաքականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս