Բաժիններ՝

Այսօր Թուրքիայում վերսկսվում է Հրանտ Դինքի սպանության գործի քննումը

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը վճռեց, որ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքին սպանել է կազմակերպված հանցավոր խումբը, կարիք առաջացավ նրա սպանության գործը վերստին հետաքննելու համար:

Դրա հետ կապված՝ այսօր վերսկսվում է Դինքի սպանության գործի քննումը: 2012 թվականի հունվարի 17-ին Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռել էր, որ Հրանտ Դինքի սպանությունը «չի հանդիսանում» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:

Դինքի սպանության գործի վերստին քննումը նույնպես կատարվելու է այդ դատարանում, սակայն ներկայումս փոխվել են դատախազն ու դատարանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս