Նալբանդյանը հանդիպել է Ֆյուլեի հետ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրուցակիցները շարունակել են ս.թ. սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորել Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը: Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը: