
Հայկ Բաբուխանյան. Երբ մենք ազատության համար էինք պայքարում, հիմիկվա գոռացողներ չկային, որ վեր կենային իրանց շորերը ազատության համար ճղեին

«Երբ խոսում են ազատության մասին, դա շատ լավ բան է: Խոսքի ազատության տակ, սակայն, ուրիշ բան են տեսնում: Էն ժամանակ, երբ մենք ազատության համար էինք պայքարում… հիմիկվա գոռացողներ չկային, որ վեր կենային իրանց շորերը ազատության համար ճղեին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ. գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ:
Նրա ելույթին տեղից արձագանքեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` կոչ անելով նման արտահայտություններ չօգտագործել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին կոչ արեց` չխանգարել նիստի ընթացքը, իսկ Բաբուխանյանն էլ հավելեց. «Պարոն Արզումանյան, հենց քեզ ա վերաբերում, հա հենց քեզ, ուղիղ քեզ: Ձեզ էլ ա վերաբերում (նայելով ՀԱԿ խմբակցությանը` ասաց Բաբուխանյանը): Դրա համար` մի խանգարի»: