Հուսով ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա հետխորհրդային տիրույթի խոշորագույն ինտեգրացիոն նախագիծ. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը հուսով է, որ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա հետխորհրդային տիրույթի խոշորագույն ինտեգրացիոն նախագիծ: Այս մասին Աստանայի Եվրասիական ազգային համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Հուսով ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա խոշորագույն ինտեգրացիան նախագիծ, կհստակեցնի ոչ միայն երեք երկրների, այլև՝ հետխորհրդային մյուս երկրների ապագան, որոնք կիսում են մեր ինտեգրման նպատակներն ու սկզբունքները և պատրաստ են իրենց վրա վերցնել համապատասխան պարտավորություններ»:
Լավրովը հիշեցրել է, որ միության մեջ մտնելու մտադրություն են հայտնել Հայաստանն ու Ղրղզստանը. «Դռները բաց են նաև ԱՊՀ մյուս երկրների համար: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ընդլայնումն օբյեկտիվ իրականություն է»: