Նիկոլ Փաշինյանը` Արդարադատության խորհրդի և «կնոպկա» սեղմելու մասին (տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում քննարկվող Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների՝ Գագիկ Ղազինյանի և Գրիգոր Բադինյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ պարզաբանեց, թե ինչու է դեմ Գրիգոր Բադինյանի թեկնածությանը։
«Պարոն Բադինյանն ասում էր, թե մի օրենք նշեք, որ ինձ թույլ չի տալիս լինել ոստիկանապետի խորհրդական։ Այո կարող եմ ասել, դա ոչ թե օրենք է, այլ թիվ մեկ օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ինչն ասում է, որ պետք է ընտրել Արդարադատության խորհրդում երկու իրավաբան գիտնականների: Սա բխում է արդարադատության խորհրդի անկախության տրամաբանությունից։ Սա բխում է ոչ միայն օրենքից, այլ կարևոր է ԱԺ հեղինակության տեսանկյունից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում «կողմ» քվեարկած պատգամավորները կարող է «կնոպկա» սեղմել ու Արդարադատության անդամին ասել՝ «Բադինյան բարձրացի վերև». «Քվեարկության արդյունքում կառավարությանն առնընթեր մարմնի ղեկավարը կարող է կնոպկան սեղմել և ասել, «Բադիրյան, մի հատ շուտ-շուտ բարձրացի»… Սա պետության, իշխանության և ԱԺ-ի հեղինակության խնդիրն է»,- ասել է նա:
Մանրամասն` տեսանյութում: