ՇՀԿ-ի վաղվա գագաթաժողովում կքննարկվեն Սիրիայի, Իրանի ու կառույցի ընդլայնման հարցերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների առաջնորդները վաղը հանդիպելու են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում և քննարկելու են Սիրիայի ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՇՀԿ-ի ընդլայնման հարցը:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Վերջինիս խոսքերով՝ ուշադրության կենտրոնում է լինելու նաև Աֆղանստանի հարցը՝ կապված այդ երկրից միջազգային զինվորական կոնտինգենտի դուրս բերման հետ, ահաբեկչության, թմրանյութերի շրջանառման ու անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի հարցը:
Խոսելով ՇՀԿ-ի հնարավոր ընդլայնման մասին, որում դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը՝ Ուշակովը հիշեցրել է, որ այդ հարցը պարբերաբար բարձրացվում է բոլոր հանդիպումների ժամանակ:
Ուշակովը հայտնել է, որ գագաթաժողովի «դաշտերում» պլանավորված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումներ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ: