Բաժիններ՝

Ավստրիան որոշել է «Եվրատեսիլ 2014»-ին ուղարկել մորուքավոր տրանսվիստիտի (տեսանյութ)

Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիան որոշել է «Եվրատեսիլ 2014» միջազգային երաժշտական մրցույթին ուղարկել մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վուրստին: «Եվրատեսիլ 2014»-ն անցկացվելու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, կիսաեզրափակիչներն անցկացվելու են մայիսի 6-ին ու 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:

Նշվում է, որ Կոնչիտա Վուրստը՝ նույն ինքը Թոմ Նյուվերզը, նախորդ տարի նույնպես մասնակցել է «Եվրատեսիլի» համար ազգային ընտրությանը (Ավստրիայում), սակայն զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս անգամ հենց նա կներկայացնի Ավստրիան: Կոնչիտա Վուրստը ծնվել է 1988 թվականին:

9conshita_big

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս