Վահան Հովհանիսյանն անձնական որոշում է կայացրել
«Արդյոք Վահան Հովհանիսյանի՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակվելը Դաշնակցության քաղաքական կուրսի փոփոխության արդյունք է»,- այսօր նման հարց ուղղեցինք ՍԴՀԿ 20-րդ համագումարին մասնակցող ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: «Ոչ»,- պատասխանեց ընկեր Հարնտը: Նա հրաժարվեց մեզ բացատրել թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Վահան Հովհանիսսյանի՝ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունը:
Սակայն նույն Հրանտ Մարգարյանը այս թեմայով բավականին մանրամասն խոսեց Ուրուգվայի «Հայաստանի ձայն» ռադիոկայանի թղթակցի հետ: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Վահան Հովհանիսյանը համաձայնվեց ստանձնել Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը, և ինչպե՞ս է կատարելու իր դիվանագիտական պարտականությունները, Հրանտ Մարգարյանը ասաց. «Նա՝ որպես պատգամավոր մասնացել է միջազգային կառույցների աշխատանքներին, ղեկավարել է մեր պատվիրակությունները, և արտասահմանում աշխատանքի մեծ փորձ ու հմտություն ունի»: Ուրուգվայցի լրագրողի այն հարցին, թե այդ նշանակումից հետո ՀՅԴ-ն կիսելո՞ւ է Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատվությունը, Հրանտ Մարգարյանը խիստ խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, որ երբ Վահան Հովհանիսյանը ստացել է այդ առաջարկը, նա անձնական որոշում է կայացրել, իր փորձն ու գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու համար: Մնում է միայ հուսալ, որ մի օր էլ նման առաջարկ կստանա Հրանտ Մարգարյանը և նա էլ դեմ չի լինի իր փորձն ու գիտելիքները, օրինակ Իրանում, հօգուտ հայրենիքի ծառայեցնել: