Սաակաշվիլին կտրականապես դեմ է Վրաստանի ՊՆ-ի կողմից Super Puma ուղղաթիռները վաճառելուն
Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հանդես է եկել Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից Super Puma ուղղաթիռների վաճառքի դեմ, որոնք ժամանակին Նիկոլա Սարկոզիի աջակցությամբ գնվել են Ֆրանսիայից.
«Մենք Սարկոզիի օգնությամբ Ֆրանսիայից գնել ենք երկու Super Puma հզոր ուղղաթիռ, և հնարավորություն ունեինք գնել ևս երկուսը: Սակայն այժմ ես իմացա, որ Պաշտպանության նախարարությունը մտադիր է վաճառել այդ ուղղաթիռներն արտասահմանում: Պարզվել է, որ նրանք չեն կարողանում պահել դրանք»:
Սաակաշվիլիի պնդմամբ` Վրաստանի ՊՆ-ը այդ ուղղաթիռների վաճառքի շուրջ միջնորդների միջոցով ներկայումս բանակցում է պետերբուրգցի գործարարի հետ. «Ինչպես կարելի է վաճառել այդ ուղղաթիռները, որը մենք ձեռք ենք բերել նման դժվարությամբ: Ի՞նչ են մտածում նրանք»:
Սաակաշվիլին իր այս հայտարարությունն արել է Կազբեկ լեռը բարձրանալիս` ընդգծելով, որ այդ ուղղաթիռները կարող են լեռներում իրականացնել փրկարարական ու աղբահավաքության գործողություններ: