Բաժիններ՝

Քեռի Վանյան կացնով փորձել է սպանել քրոջ որդուն

«Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվում է Վանյա Բաղդասարյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 68-ամյա Վանյա Բաղդասարյանը, ժամանակավորապես բնակվելով քրոջ որդու՝ Գարիկի բնակարանում, 2012 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 19-ի սահմաններում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցից վերցրել է փոքրիկ կացինն ու հարվածել քրոջ որդուն՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Հարվածելուց հետո Վանյա Բաղդասարյանը հեռացել է քրոջ որդու բնակարանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս