Բաժիններ՝

Եգիպտոսի տարածքում կասեցվել է Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը

Եգիպտական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի արդարադատության նախարարությունը հայտարարել է երկրի տարածքում Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումները կասեցնելու մասին:

Բացի այդ, հետ են վերցվել «Ահրար 25», «Ալ Յարմուկ» և «Ալ-Քուդս» հեռուստաալիքներին տրամադրված լիցենզիաները, ինչի պատճառն այն է, որ այդ հեռուստաալիքները հայտնի են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հանդեպ իրենց համակրանքով:

Al Jazeera-ի ղեկավարությունը հաստատել է Եգիպտոսի իշխանությունների որոշումը: Դիտորդների կարծիքով՝ Եգիպտոսի կառավարության այդ որոշումը սպասելի էր, քանի որ երկրում իշխանություններն ու ԶԼՄ-ները գնալով ավելի շատ էին խոսում Al Jazeera-ի կողմից իսլամականների հանրահավաքները կանխակալ լուսաբանելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս