Սիրիայի հետ սահմանին տեղակայված թուրքական զորքերը բերված են մարտական լրիվ պատրաստության. Zaman
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված թուրքական զորքերը գտնվում են մարտական լրիվ պատրաստության մեջ: Թերթի տվյալներով՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու դեպքում առաջին հրթիռները Սիրիայի տարածքի վրա արձակվելու են Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանից:
Բացի այդ, իրականացվում է Սիրիայի սահմանի մոտ գտնվող զինծառայողների ինտենսիվ ուսուցում, տվյալ գոտի է տեղափոխվում ռազմական տեխնիկա և կենդանի ուժ: Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում սահմանային խախտումները կանխելու համար սկսել են փորել 3 մետր խորությամբ և 2.5 մետր լայնությամբ փոսեր, որոնց ընդհանուր երկարությունը կազմելու է 6 կիլոմետր: